Ամերիկայի հայ ազգային կոմիտեն հոկտեմբերի 5 -7-ը Լաս Վեգասի «Venetian Hotel»- ում ողջ երկրի պրոֆեսիոնալների համար կազմակերպելու է իր տեսակի մեջ առաջին «DestiNation - 2012» միջոցառումը, հողորդում են կոմիտեից:«DestiNation - 2012» -ը կներառի շփումների հաստատման  եւ սոցիալական միջոցառումներ, որոնք հնարավորություն կընձեռեն  հանդիպել եւ շփվել այլ  պրոֆեսիոնալների, ինչպես նաեւ Կոնգրեսի ընտրություններում թեկնածու առաջադրված Դենի Թարխանյանի հետ:Նա կխոսի իր նախընտրական արշավի մասին, ինչպես նաեւ կանդրադառնա քաղաքական գործընթացներին ամերիկահայերի մասնակցության կարեւորությանը: