Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ի կինոթատրոններում մեծ էկրան կբարձրանա ամերիկյան «Իմ քեռի Ռաֆայելը» ընտանեկան կատակերգությունը, որի գլխավոր հերոսը հայ է:
Այս առթիվ «Los Angeles Times»-ը գրում է. ««Իմ քեռի Ռաֆայելը» անչափ ծիծաղելի է: Սքոթ Յագեմանի սցենարով նկարահանված ռեժիսոր Մարկ Ֆասկոյի ֆիլմը, որտեղ նկարահանվել է նաեւ աստղ Վահիկ Փիրհամզեին մի քիչ արհեստական է, սակայն, ինչպես լավագույն նմանակումները, այն նույնպես շատ հեռու չէ իրականությունից: Զգացվում է ֆիլմի գլխավոր հերոսի` ժամանակ առ ժամանակ խորամանկ եւ բթամիտ 71-ամյա հայ ներգաղթյալի նկատմամբ մեծ վստահությունը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ֆիլմում նկարահանվել են Միսի Փայլը, Ջոն Մայքլ Հիգինսը, Էնթոնի Քլարքը, Ջո Լո Թրուլյոնն եւ Ռեյչել Բլանշարը:
Ֆիլմի ռեժիսորը, ով Սփիլբերգի պրոտեժե Մարք Ֆուսկոն է, ներկայացնում է հայկական միջավայր եւ հեռուստաաստղ Վահիկ Փիրհամզեին, ում հաջող խաղը քեռի Ռաֆայելի դերում ֆիլմի հաջողության գրավականն է:
Սա առաջին ամերիկյան կատակերգությունն է, որի գլխավոր հերոսը հայ է:




























