Լոնդոնի Բարձրագույն դատարանը, մերժելով Բորիս Բերեզովսկու հայցը Ռոման Աբրամովիչի դեմ, պարզաբանել է իր որոշման պատճառները»
Դատավոր Էլիզաբեթ Գլոստերը հայտնել է, որ «Աբրամովիչը հանդես է եկել որպես մի մարդ, ով աչքի է ընկնում «մանրամասների նկատմամբ իր պահանջկոտությամբ եւ արտահայտման պարզությամբ»: «Նա չի փորձել իրեն ներկայացնել այնպիսին, իչպիսին իրականում չէ. նա հաջողակ գործարար է եւ ապահովված մարդ, ով ունեցվածքը աշխատել է 1990-ական թվականների ռուսական անկայուն տնտեսության պայմաններում»,-դատավորի խոսքերը մեջբերում է The Independent-ը:
Դատավորի խոսքով, չի կասկածում, որ անհրաժեշտության դեպքում Աբրամովիչը պատրաստ կլիներ անխղճորեն գործել բիզնեսի բնագավառում` իր կոմերցիոն նպատակներին հասնելու համար, բայց միեւնույն ժամանակ դատարանում նա իրեն «համեստ» է պահել:
Բերեզովսկուն դատավորը, դեռեւս գործընթացի ժամանակ անվանել է անվստահելի վկա: Նրա ցուցմունքները Գոլստերը անվանել է «թույլ, ներքին բազմաթիվ հակասություններով լի եւ անկայուն»:



























