Մեծ Բրիտանիայում կենդանաբանական Ուիփսնեյդ այգու աշխատակից Էլիզաբեթ Կալահանը ասում է, որ Կարիշմա էգ փիղը զվարճանում է կտավի վրա կնճիթով նկարելով: 

Ինչպես հայտնում է բիտանական  «The Daily Telegraph»-ը, ասիական 14-ամյա էգ փիղ Կարիշման վրձինը բռնում է կնճիթով եւ նկարում փայտե փղերի, որոնք ցուցադրվելու են կենդանաբանական այգում: 

Արդեն երկրորդ տարին է Կարիշման նկարում է, որպեսզի գումար հավաքի բնության պահպանության եւ հետազոտական  նախագծերի համար: Նախորդ տարի նրա նկարներից մեկը աճուրդում վաճառվել էր 200 ֆունտով: Փղային ուիքենդը կենդանաբանական այգում անցկացվում է սեպտեմբերի 22-23-ը: