«Միս աշխարհ-2003»-ի հաղթող, երգիչ Քրիս դե Բուրգի դուստրը` Ռոզանա Դեվիդսոնը լուսանկարվել է «Playboy»-ի համար:

28-ամյա գեղեցկուհին լուսանկարներում գրեթե մերկ է` ավազոտ լողափի եւ ծովի ալիքների համապատկերում:Նշվում է, որ Դեվիդսոնը հիացնում է հենց շապիկի էջից, որտեղ պատկերված է մերկ կրծքով:

Մեկ այլ լուսանկարում  նրա «հագին»  միայն վզնոց է, մեկ ուրիշում` միայն գոտի: Որոշ տվյալներով` նա լուսանկարվել է Մավրիկիայում:Ռոզանան նշել է, որ իր համար դա անսովոր փորձ էր, եւ իրեն մերկ լուսանկարվելը շատ է դուր եկել: