Apple ընկերության երկրպագուների համար այսօր եւս տոնական օր է։ Ընկերությունը սկսել է iPhone 5-ի պաշտոնական վաճառքը այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ճապոնիայում, Սինգապուրում, Հոնկ Կոնգում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Կանդայում եւ բնականաբար ԱՄՆ-ում։ Այս երկրների Apple-ի պաշտոնական վաճառասրահների մոտ «աննորմալությունը» սկսել էր դեռեւս սեպտեմբերի 18-ից։ «Комсомольская правда»-ի փոխանցմամբ՝ iPhone-ի սիրահարները խանութների մոտ հերթ էին սկսել պահել շաբաթվա սկզբից։ Նրանք խանութների մոտ վրաններ են խփել, եւ մի քանի օր շարունակ գիշերել են դրանցում։
Նշենք, որ հերթերում որոշ մարդիկ վաճառել են իրենց տեղը։ Նյու Յորքում առավոտյան դրա գինը հասել է մինչեւ 900 դոլար։
«Российская газета»-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայում պաշտոնական վաճառքի մեկնարկից առաջ մանրածախ կետերից մոտ 200 iPhone են գողացել։











