Ֆիլիպինների իշխանությունը արգելել է վիրտուալ սեքսն այդ երկրում։ Նոր օրենքով կիբերսեքս է համարվում՝ «կոմպյուտերային համակարգերի միջոցով սեռական օրգանների կամ սեքսի ցուցադրությունը՝ կամավոր կամ ցանկացած ձեւով»։ Օրենքը խախտելու դեպքում նախատեսվում է 5000 դոլարի համարժեք տուգանք անձի համար, իսկ կիբերսեքս ցուցադրող կայքերի համար տուգանքն անհամեմատ ավելին է։
MIGnews.com-ի փոխանցմամբ՝ Ֆիլիպինները վերածվում է կիբերսեքսի համաշխարհային կենտրոնի, եւ օրենքը կոչված է սահմանափակելու ու վերացնելու այս երեւույթը։




























