Պակիստանում «Մահմեդականենրի անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիաները առանց զոհերի չեն ավարտվել: Հաղորդվում է 16 զոհի եւ մոտ 200 վիրավորների մասին:
Սեպտեմբերի 21-ին տարբեր կուսակցություններ եւ շարժումներ` սկսած իսլամականներից մինչեւ կառավարամետ ուժեր դուրս են եկել երթի` ընդդեմ «Մահմեդականների անմեղութունը» ֆիլմի:
Բողոքի ակցիաներն ուղեկցվել են անկարգություններով եւ ոստիկանների հետ բախումներով: Նման ակցիաներ են տեղի ունեցել Իսլամաբադում, Կարաչիում եւ մի շարք այլ քաղաքներում:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Փեշավարում ամբոխը ավերել եւ այրել է երկու կինոթատրոն, որոնց անվտանգության աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել:





























