Մահացել է ՈւՀԱ «Լեյտենանտ Շմիդտի որդիները» թիմի կապիտան Գրիգորի Մալիգինը, ով հայտնի էր նաեւ Հայաստանում՝ ՈւՀԱ երկրպագուների շրջանակում։ «Росбалт»-ի տեղեկացմամբ՝ մահվան մասին տեղեկությունը ստացվել է ռեժիսոր Անդրեյ Բոչարովից։

Նշենք, որ Մալիգինը 42 տարեկան էր։ Մահացած արտիստին սեփական բնակարանում սեպտեմբերի 21-ին հայտնաբերել է նրա կինը, ով տուն վերադառնալով չի կարողացել բացել դուռը եւ զանգահարել է փրկարարներին։ Մալիգինի դիակը եղել է արյան մեջ։

Մալիգինը, բացի ՈւՀԱ-ից նկարահանվել է կինոյում եւ խաղացել է թատրոնում։ 2008թ-ից «Լեյտենանտ Շմիդտի որդիները» գեղարվեստական միավորման գլխավոր տնօրենն էր։