Պետերբուրգի դատախազությունը սոցիալական «Вконтакте» ցանցի ղեկավարությանը  նախազգուշացրել է  համացանցում «Մահմեդականների անմեղությունը»  ֆիլմի տարածման հետ կապված:

Գերատեսչությունում կարծում  են, որ ընկերությունը խախտում է  ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին օրենսդրության նորմերը:Ի պատասխան «Вконтакте»-ի ներկայացուցիչները  պաշտոնապես հայտարարել են, որ մտադիր չեն  ոչ մի գործողություն ձեռնարկել` առանց դատարանի որոշման:

«Մենք կցանկանայինք ծանոթանալ դատարանի որոշմանը` ֆիլմը ծայրահեղական համարելու մասին», ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է սոցիալական ցանցի մամուլի քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինը:Միաժամանակ դատախազությունում խոստովանել են, որ նախազգուշացումը ընկերության  համար իրավական հետեւանքներ չի ենթադրում: