ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը պատմել է, թե ինչ կլիներ, եթե Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոյին դատեին ԱՄՆ-ում:
Պատասխանելով հարցին, թե ինչ կլիներ, եթե Տիմոշենկոյի նկատմամբ դատաքննությունը տեղի ունենար ԱՄՆ-ում, Ռայս ասել է. «Նմանատիպ գործերը, առաջին հերթին, ցույց են տալիս հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:
Օրինակ, մեզ մոտ դատավճիռը կայացնում են երդվյալ ատենակալները: Ես չգիտեմ ոչ մի դեպք, երբ հանրությունը կասկած հայտնի ԱՄՆ դատական համակարգի արդարության եւ անկախության վերաբերյալ: Սա շատ բանի մասին է խոսում»,-ասել է նախկին պետքարտուղարը:Նրա խոսքով` Ուկրաինայում Տիմոշենկոյի գործը կասկածի տակ է դրել դատական իշխանության անկախությունը: «Անձամբ ես գիտեմ Տիմոշենկոյին, մտահոգ եմ նրա առողջությամբ եւ կարծում եմ, որ նրա դեմ գործը կարող է քաղաքական դրդապատճառ ունենալ»,-հայտարարել է Ռայսը:





























