Սեպտեմբերի  21-ին Բունդեսթրատը հավանության է արժանացրել գերմանական ընկերություններում կանանց քվոտաներ սահմանելու մասին օրինագիծը: Նախաձեռնությամբ հանդես են եկել Համբուրգի եւ Բրանդենբուրգի երկրամասերը: Հիմա հարցը պետք է քննարկի Բունդեսթագը:

Նախագծի համաձայն` կանանց քվոտաներ պետք է սահմանել DAX  ինդեքսի մեջ մտնող գերմանական ձեռնակությունների դիտորդ խորհուրդներում: Կանանց ներկայությունը պետք է ավելացնել երկու փուլով.  2018թ-ին մինչեւ  20%-ով, իսկ 2023թ-ին`  40%-ով:

Նշվում է սակայն, որ Բունդեսթագը կարող է չընդունել նախաձեռնությունը: Ընդդիմադիրները պատրաստվում են սատարել այն. սակայն  կառավարության մեջ մտնող լիբերալները դեմ են հանդես գալիս: Քրիստենադեմոկրատների դաշինքն էլ առայժմ չի կողմնորշվել: