Բանտերում բռնության փաստեր կան նաեւ այլ երկրներում, եւ այդ ամենն անգամ թաքցվում է: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` Թբիլիսիում բացելով Արդարադատության տունը:
«Մենք համարձակություն ունեցանք, որպեսզի վերջնականապես քանդենք այդ պատժիչ համակարգը եւ սկսենք կառուցել նոր, ավելի թափանցիկ եւ բաց համակարգ, որպեսի անցյալի ոչ մի դրսեւորում չլինի»,-ասել է նա:Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», Սահակաշվիլին ընդգծել է, որ այս ամենը գալիս է արտերկրից:
«Մեր երկրում շատ է ռուսական փողը, վերցված է կոմպրոմատների պատերազմի ռուսական քաղաքականությունը, սա փորձ է մեզ պարտադրելու ռուսական ընտրությունը, սակայն մենք թույլ չենք տա, որպեսզի Վրաստանը վերադարձնեն Գլդանի բանտի պայմաններ, որպեսզի ողջ ազգն ապրի այդ բանտում»,-ասաց նա:Նրա խոսքով` վրացական եւ միջազգային մաֆիան պատրաստվում է Վրաստանի ընտրություններին եւ դավ է նյութում` ներկայիս իշխանությունը տապալելու նպատակով: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ժողովուրդն ստանա այդ տեղեկատվությունը»,-ասել է նա:





























