Հարավային Օսիա մարդասիրական բեռ տեղափոխող ռուսաստանյան ուղղաթիռը վայրէջք է կատարել Վրաստանի տարծքում:
Սկզբում հաղոդվել էր, թե դա օդաչուի սխալն էր, սակայն հետո ԱԻ նախարարությունը հայտարարել էր, որ դա ստիպողական վայրէջք էր:ԱԻՆ ուղղաթիռը իջել է Ցխինվալից ոչ հեռու, վրացական տարածքում: Սակայն հենց որ օդաչուները գիտակցել են, որ սխալ են թույլ տվել, անմիջապես օդ են բարձրացել եւ այս անգամ վայրէջք կատարել Հարավային Օսիայի տարածքում` Տբետ գյուղում:
Ավելի ուշ միջադեպը մեկնաբանել են Ռուսաստանի ԱԻ նախարարությունում: «Թռիչքային միջադեպի պատճառով ուղաթիռը վայրէջք է կատարել մերձսահմանային տարածքում»,-ասել է ԱԻՆ ներկայացուցիչը:





























