Մերձմոսկվայի Սոլնիշկովո գյուղում սեպտեմբերի 22-ի գիշերը ավազակային հարձակման հետեւանքով սպանվել է Չեխովի շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ֆեդոսովը:

Սպանվածի կինը պատմել է, որ հանցագործները տուն են ներխուժել, ծեծել պաշտոնյային եւ կապել, նա ստացված վնասվածքներից մահացել է հենց հարձակման ընթացքում: Մարդասպանները տարել են 5 միլիոն ռուբլի, ոսկե զարդեր եւ Vertu ապրանքանիշի թանկարժեք հեռախոս, իսկ հետո  փախել են:

Այժմ դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, գրում է «argumenti.ru»-ն:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»,  հաստատվել է, որ մարդասպանները 3-ն են եղել սլավոնական արտաքինով եւ դիմակներով: Դրանք

1950 թվականին ծնված Ֆեդոսովը Չեխովի շրջանի աշխատակազմում զբաղվում էր քաղաքաշինության, հողային հարցերի եւ ներդրումների գործերով: