Մեքսիկայի Չյապաս նահանգում հուղարկավորման վայրում հայտնաբերել են 73 մարդու մարմին: Ենթադրվում է, որ նրանք Կենտրոնական Ամերիկայի երկրներից ներգաղթյալներ են եղել:   

Ըստ նախնական տվյալների` մարմինները թաղվել են 2000-2012 թթ. ընթացքում: Վերցվել է մահացածների ԴՆԹ-ի նմուշները, որոնք հետազոտման կուղարկվեն ԱՄՆ, հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Մեքսկայում գաղտնի թաղումները հազվադեպ չեն: Հաճախ հանցագործները սպանում են  մրցակիցներին եւ պարզապես խաղաղ բնակիչներին իշխանություններին վախեցնելու նպատակով, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ 2006 թվականին Մեքսիկայում նախագահ Ֆելիպե Կալդերոնի իշխանության գալով, նա պատերազմ է հայտարարել  կազմակերպված հանցավորությանը եւ թմրամաֆիային: Ամեն տարի Մեքսիկայով ԱՄՆ, Եվրոպա եւ Ասիա են  տեղափոխվում 40 միլիարդ դոլարի թմրանյութ: 2009 թվականի դեկտեմբերի 16-ին սպանվել էր մեքսիկական  «Սինալոա» թմրակարտելի ղեկավար Արտուրո Բելտրան Լեյվան: Այդ սպանությունից հետո  երկրի խոշորագույն թմրաբարոնները հայտարարել էին, որ վրեժ կլուծեն իշխանությոններից: Եւ խոստացել էին ահաբեկող ակցիաներ իրականացնել: 2006 թվականի սկզբից թմրապատերազմները Մեքսիկայում խլել են 50 հազար մարդու կյանք: