Boeing 747-ին կցված շաթլ Endeavour-ը իր վերջին թռիչքն է իրագործել: Այն վայրէջք է կատարել Լոս Անջելեսի օդանավակայանում, որտեղից այն կտեղափոեն Քալիֆորնիայի գիտության թանգարան:
Endeavour-ը NASA-ի ծրագրի տիեզերական վերջին շաթլն է, կառուցվել է իբրեւ Challenger տիեզերանավի փոխարինող, որի վթարը 1986թ. հանգեցրել էր յոթ տիեզերանավորդների ողբերգական մահվանը, գրում է Reuters-ը:
Endeavour-ը 25 առաքելություն է իրագործել, 12-ը` տիզերակայանի հետ կապված: Ընդհանուր հաշվով այն 198 մլն կմ հեռավորություն է անցել եւ Երկրի շուրջ 4671 պտույտ է կատարել:
Օդանավակայանում քաղաքապետի գլխավորությամբ հազարավոր մարդիկ էին հավաքվել տիեզերանավին դիմավորելու: Շաթլը օդանավակայանից տեղափոխելու համար անհրաժեշտ է 400 ծառ հատել, որոնց փոխարեն քաղաքային իշխանությունները խոստացել են հազար հատ նորը տնկել:
Շաթլ Endeavour-ի առաջին թռիչքը կայացել է 1992թ. մայիսի 7-ին, վերջին անգամ տիեզերք թռել է 2011թ. մայիսի 16-ին:











