ԱՄՆ-ում արտակարգ վայրէջք է կատարել ինքնաթիռը, որում գտնվում էր Էնն Ռոմնին`Բարաք Օբամայի մրցակից Միթ Ռոմնիի կինը:
Ինքնաթիռը սեպտեմբերի 21-ի կեսօրին վայրէջք է կատարել Դենվերում (Կոլորադո նահանգ), հաղորդում է Fox News հեռուստաընկերությունը, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես հայտնում է ՆՏՎ-ն, ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել սրահում ծխի առկայության պատճառով: Օդաչուների խցիկում միացել է վթարային ազդանշանը, անձնակազմը շտապ վայրէջքի որոշում է կայացրել:
Ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք չի տուժել: Վայրէջքից հետո պարզվել է, որ կատարվածի պատճառը կարճ միացումն էր, գրւմ է Reuters-ը: Թռիչքավայրէջքային գոտում ինքնաթիռին սպասում էին «Շտապ օգնությունն» ու հրշեջ մեքենաները:





























