Սեպտեմբերի 22-ին, ժամը 08.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սպանդարյան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 45 ՕՍ 652 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդ, 35-ամյա Հակոբ Հակոբյանը եւ ուղեւոր, 70-ամյա Սամվել Հակոբյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից, ովքեր տեղափոխվել են Արթիկ քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ Հ. Հակոբյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Ս. Հակոբյանինը՝ միջին ծանրության: