Սեպտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը Լոս Անջելեսում գտնվող հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում: Լոս Անջելեսում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաեւ համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Լոս-Անջելեսից նախարար Նալբանդյանը կմեկնի Նյու-Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նախատեսված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Հայաստան Համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: