Սեպտեմբերի 22-ին, ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մելիք Ադամյան փողոցում այրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շենքի տանիքը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ՃԿ արագ արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ Երեւանի Մելիք-Ադամյան փողոցի թիվ 2 շենքի տանիքում մայիսի 22-ին, ժամը 17.45-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել: Գրասենյակը դրանից հետո վերանորոգման մեջ էր: