Տղամարդը, ով սպառնալիքներ պարունակող բովանդակությամբ  նամակներ էր ուղարկում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ նրա նախարարներին, ազատազրկվել է եռամսյա  պայմանական ազատազրկման եւ տուգանվել է 1000 եվրոյով:

Դատապարտվածը 2009 թ-ի հուլիսին եւ 2011 թ-ի հոկտեմբերին սպառնալիքներ պարունակող բովանդակությամբ նամակներ է ուղարկել պետության ղեկավարին, կառավարության ղեկավար Ֆրանսուա ֆիյոնին, ինչպես նաեւ Ներքին գործերի նախարարներ  Բրիս Օրտեֆեյին եւ Կլոդ Գեանուին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նախագահին եւ կառավարության անդամներին սպառնացել է ոմն «Հեղափոխական զինված ուժեր` ընդդեմ Սարկոզիի» (FARCS) անունից:

Դատախազը պահանջել է մեղադրյալին դատապարտել 4 ամսվա պայմանական ազատազրկման եւ տուգանել 600 եվրո: