Փարիզի Նոժան-սյուր-Մարն արվարձանում պաշտոնապես բացվել է Կարլա Բրունի-Սարկոզիի դեմքով քանդակը: Քանդակը մարմնավորում է իտալացի բանվորուհիների հավաքական կերպարը, որոնք մի քանի տասնամյակ առաջ քաղաքի բնակչության հիմնական մասն էին կազմում:

Ինչպես գրում է Liberation-ը, Ֆրանսիայում հուշարձանի բացումը քաղաքական սկանդալ է հարուցել: Ձախ շրջանների ներկայացուցիչների կարծիքով` Բրունին  բանվորուհու «չի ձգում»: Բացի այդ, ֆրանսիացիներն առայսօր չեն կարողանում մոռանալ նրա ամուսնու կառավարման տարիները:

Հուշարձանը բացելիս արարողությանը մի քանի մարդ էին եկել, որոնց ձեռքին ներկա առաջին տիկին Վալերի Թրիելվեյլերի դիմանկարն էր` «Իսկ ինչո՞ւ ոչ ես» մակագրությամբ, գրում է utro.ru-ն:

Սակայն շատերն էլ կարծում են, որ քարե Բրունին տեսարժան վայրերով աչքի չընկնող քաղաքի համար օգտակար կլինի զբոսաշրջության տեսանկյունից:

Ինչպես հաղորդել էր  NEWS.am-ը, մոդել եւ երգչուհի Կարլա Բրունիի բնորդությամբ երկմետրանոց հուշարձանը քանդակել է Էլիզաբեթ Սիբոն: Արձանը Կարլայի դեմքով քանդակելը Նոժան-սյուր-Մարնի քաղաքապետ, Սարկոզիի մտերիմ Ժակ Մարտենի գաղափարն էր: Ֆինանսական բոլոր ծասերը հոգացել է Cogedim ընկերությունը` հատկացնելով 82 000 եվրո: