Ռուսաստանում ավարտվել է Նախագահական գնդում ծառայելու համար թեկնածուների ընտրությունը: Կենտրոնական ռազմական օկրուգի հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր թեկնածուներն ունեն 175-190սմ հասակ, համաչափ կառուցվածք, սուր տեսողություն եւ կարող են ընկալել շշուկն առնվազն վեց մետր հեռավորությունից:
Հաշվի է առնվել նաեւ թեկնածուների վրա դաջվածքների բացակայությունը, Հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ աշնանային զարակոչի ընթացքում, որը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից, այդ ստորաբաժանման շարքերը կհամալրի 240 երիտասարդ:
Նախագահական գնդի ստորաբաժանումները պահպանում են Կրեմլը, մասնակցում են արարողակարգային միջոցառումների:





























