ԱՄՆ Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ Ջեյմս Հոլմսի կողմից վիրավորված երեք հանդիսատես դատական հայց է ներկայացրել կինոթատրոնի դեմ: Նրանք սեփականատիրոջը մեղադրում են նրանում, որ պատշաճ անվտանգություն չի ապահովվել:
Ներկայումս Հոլմսը մեղադրվում է սպանության եւ մահափորձի մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հուլիսի 20-ին զանգվածային սպանություն էր տեղի ունեցել Ավրորայի «Century 16 Movie» կինոթատրոնում: 24-ամյա Ջեյմս Հոլմսը կրակ էր բացել կինոդահլիճում: Արդյունքում 12 մարդ զոհվել էր, եւս 58-ը` վիրավորվել:





























