«Նոր Մոսկվայի» հյուրանոցներից մեկում ուզբեկը թուրքի է դանակահարել: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը:
Ոստիկանություն է ահազանգել մոթելի պահակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են Թուրքիայի 26-ամյա քաղաքացու դիակը, որը մահացել էր կրծքավանդակի շրջանում ստացված վնասվածքից:
«Հանցանքի վայրում ձերբակալվել է Ուզբեկստանի 25-ամյա քաղաքացին, որն էլ, թուրքի հետ բռնկված վեճի արդյունքում, դանակահարել էր նրան», - հայտնում է «Ինտերֆաքսը»`վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:




























