Լեռնային Ալթայի շամանները ծես են կատարել այն վայրում, որտեղ հնագետները պեղել են այսպես կոչված «ալթայական արքայադստեր» մումիան: 19 տարի Նովոսիբիրսկում գտնվելուց հետո մումիան հայրենիք է վերադարձվել` տեղացի բնակիչների եւ իշխանությունների պահանջով:
Հնագույն կնոջ մումիան հայտնաբերվել է նովոսիբիրսկյան հնագետ Նատալիա Պոլոսմակի արշավախմբի կողմից 1993 թ-ին` սկյութական ժամանակաշրջանի պատգարակի մեջ ալթայական Ուկոկ բարձրավանդակում: Գտածոյի տարիքը գնահատվում է 2,5 հազար տարով: Գիտնականները մումիան Նովոսիբիրսկ են տարել ուսումնասիրելու համար եւ մինչեւ վերջերս չէին ցանկանում ետ վերադարձնել: 2010 թ-ի նովոսիբիրսկյան գիտնականները հայտնել են, որ պատրաստ են ետ վերադարձնել մումիան, քանի որ ավարտել են բոլոր ուսումնասիրությունները:
Նշանավոր ալթայցիները գնացել են այն վայրը, որտեղ հայտնաբերել են գտածոն եւ լուսադեմին ոգեկոչման ծես են կատարել` խնդրելով «ալթայական արքայադստերը» հանգստանալ:
Տեղական իշխանությունները կարծում են, որ գտածոն մեծ պահանջարկ կունենա զբոսաշրջիկների շրջանակներում:











