Սեպտեմբերի 18-ին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի Պառլամենտի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հՀանդիպման ընթացքում քննարկվեց հայ-չեխական քաղաքական եւ տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դեսպան Սեյրանյանը զրուցակցին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև ոճրագործ-մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցման գործի մանրամասները` նշելով, որ Հայաստանը, չնայած դրա հետևանքով առաջացած դիվանագիտական խորը ճգնաժամի, հավատարիմ է մնում ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև բարձրաստիճան փոխայցելությունների հետ կապված հարցեր:





























