Ադրբեջանում զինվոր է կախվել: Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից սեպտեմբերի 22-ին հայտնել են Ազգային բանակի զինվոր Մայիս Ղասիմզադեի մահվան մասին:
Միջադեպը գրանցվել է սեպտեմբերի 22-ի առավոտյան Ֆիզուլիի «N» զորամասում: 19-ամյա զինվորին գտել են կախված վիճակում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն, հաղորդում է «ԱՊԱ»-ն:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, օգոստոսին լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը հայտնել էր, որ 2012թ.սկզբից անվտանգության եւ պաշտպանության բնագավառում Ադրբեջանի կորուստները հասել են 60-ի, վիրավորվել է 59 մարդ: Ընդ որում, մարտի դաշտում զոհվել է 12 հոգի, երկուսը պայթել են ականի վրա,մեկը` գործողության ժամանակ, 45-ը` այլ հանգամանքներում: 6 մարդ զոհվել է դժբախտ պատահարների արդյունքում`գազային թունավորում, հոսանքի հարված, ջրահեղձում եւ այլն, 6-ը` վթարի, 1-ը` անհայտ հանգամանքներում, 5-ը` անզգուշության պատճառով, 7-ը` հիվանդության, 8-ը հարաբերություններ պարզելու ընթացքում: 12 մարդ ինքնասպան է եղել:





























