Ռուս հայտնի գրող-երգիծաբան Միխայիլ Զադորնովը Pussy Riot փանք խմբի մասնակիցներին անվանել է «խավարամիտ հիմարներ»` հավելելով, որ հոգեւորով զբաղվելն աշխարհիկ գործ չէ, եւ տերտերները պետք է համարժեք պատասխան տային աղջիկներին:

«Նրանց պետք էր լրջությամբ հասկացնել, թե ովքեր  են: Նրանք հոգիներին մեծ մեղք են վերցրել: Հոգեւորով զբաղվելն աշխարհիկ գործ չէ: Բարձրյալը ոչ մի ատյանի պաշտպանության կարիքը չի զգում: Նրանք իրենք են ստորագրել իրենց դատավճիռը: Տերտերները պետք է համարժեք պատասխան տային աղջիկներին` ներխուժեին փանք-խնջույք եւ «Հայր մեր»-ը երգեին»,- ասել է Զադորնովը:

Հիշեցնենք, սկանդալային փանք խմբի մասնակիցներին դատել էին Քրիստոս Փրկչի եկեղեցում գործած խուլիգանության համար:

Նադեժդա Տոլոկոննիկովային, Եկատերինա Սամուցեվիչին եւ Մարիա Ալյոխինային երկու տարով դատապարտել են ընդհանուր ռեժիմի գաղութի: