Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն եւ գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը Կարեն Միրզոյանին բնութագրել է որպես մեծ փորձ ունեցող կադրային դիվանագետ:

Նախագահի խոսքով՝ Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ արտաքին գործերի նախարարության աշխատանքին կհաղորդվի նոր որակ: Բակո Սահակյանը նաեւ շնորհակալություն է հայտնել արտգործնախարարի նախկին պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանին նրա  գործունեության համար:

Հանդիպմանը նաեւ անդրադարձ է կատարվել հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթներին եւ արտգործնախարարության աշխատանքների կազմակերպման հարցերին: