Նշանավոր հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջի նախկին թիկնապահը դատի է տվել դերասանին առանց բացատրության աշխատանքից ազատելու համար: Նա աստղից փոխհատուցում է պահանջում` 115 հազար դոլարի չափով, որը, թիկնպահի պնդմամբ, իրեն պարտք է մնացել դերասանը:

Նախկին թիկնապահ Ռիչարդ Բրունը վստահեցնում է, որ օսկարակիր դերասանը իրեն աշխատանքի է ընդունել  2011 թ-ի սեպտեմբերից, իսկ արդեն մեկ շաբաթ անց հեռացրել է ծառայությունից` առանց բացատրության եւ առանց աշխատավարձի: Այս կարճ ժամանակամիջոցում Քեյջը տղամարդուն պարտք է մնացել 115 հազար դոլար, որը Բրունը պատրատվում է գանձել դատարանի միջոցով, գրում է LifeNews-ը:

48-ամյա Նիկոլաս Քեյջի ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը: