Չեխիայում մաքսանենգ ալկոհոլից մահացածների թիվը հասել է 24-ի: Չեխական Գավիրժով քաղաքի հիվանադանոցում մահացել է 57-ամյա մի կին, հաղորդում է ՉՏԿ-ն: Եւս մի քանի տասնյակ տուժածներ հիվանդանոցում են գտնվում, որոնցից մեծ մասը ծանր վիճակում են գտնվում:

Բժիշկների տվյալներով, կինը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ վիճակում եւ կոմայի մեջ է ընկել: Հիվանդանոցում գտնվելու ժամանակ նա այդպես էլ գիտակցության չի եկել: Չնայած բժիշկների բոլոր ջանքերին` կնոջը հնարավոր չի եղել փրկել:

Չեխիայում մեթիլ սպիրտից առաջին թունավորումներn արձանագրվել են երկու շաբաթ առաջ: Չեխիայի Առողջապահության նախարարությունը երկրի ողջ տարածքում ամբողջովին արգելել է ալկոհոլային այն խմիչքների վաճառքը, որոնց սպիրտայնությունը բարձր է 20 աստիճանից:

Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում «Ռոսպոտրեբնադզորը»  նույնպես արգելք է դրել Չեխիայից ներմուծվող ալկոհոլային խմիչքների նկատմամբ:Ինչպես հաղորդում է «Ռոսիսկայա գազետան», Չեխիայից ներմուծվող ալկոհոլային խմիչքների նկատմամաբ արգելքը կհանվի այն ժամանկ, երբ այդ երկրում այլեւս չեն արձանագրվի թունավորման դեպքեր: