Սեպտեմբերի 22-ին Մադրիդում բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ երիտասարդների միջեւ, որոնց թույ չեն տվել մասնակցել MTV Madrid Beach երաժշտական փառատոնին: Բախման արդյունքում տուժել է ավելի քան 60 մարդ:

Ինչպես հաղորդում է «Դնի.ru»-ն, վաղ առավոտյան բացօթյա փառատոնի անցկացման վայր ժամանած մոտ հազար մարդ տեղերի սահմանափակման պատճառով չեն կարողացել ներկա գտնվել փառատոնին, ինչի պատճառով ոստիկանների աշխատակիցների ուղղությամբ շշեր եւ այլ իրեր են նետել: Նրանք նաեւ այրել են աղբի տարաները:

Բախումները, որոնք տարածվել են նաեւ հարեւան փողոցներում, տեւել է մոտ 4 ժամ: