Նիգերիական Կանո քաղաքում սեպտեմբերի 22-ին զանգվածային ցույցեր են ընթանում` ուղղված ԱՄՆ-ում նկարահանված  «Մահմեդականների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի դեմ: Ցուցարարները բացականչում են` «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին եւ իսլամի թշնամիներին», գրում է  AFP-ն:

Կանո քաղաքը, որը գերազանցապես բնակեցված է մահմեդականներով, նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է եւ հյուսիսաֆրիկյան հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքը` Լագոսից հետո:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը բողոքի ալիք է բարձրացրել իսլամական աշխարհում: Ֆիլմի պատճառով սպանվել էր Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանը: