Բահրեյնում չթույլատրված բողոքի ակցիայի ընթացքում 29 մարդ է ձերբակալվել: Ցույցը կազմակերպել է «Փետրվարի 14» կոչվող ընդդիմադիր խումբը: Ցուցարարները սեպտեմբերի 21-ի երեկոյան փորձել են մտնել քաղաքի կենտրոն, սակայն շրջափակվել են ոստիկանության կողմից:

Բողոքավորները դյուրավառ հեղուկով շշեր, մետաղական գնդակներ եւ քարեր են  նետել ոստիկանների ուղղությամբ, հայտնում է Reuters-ը: Հակակառավարական ակցիաները Բահրեյնում, որպես կանոն, ոստիկանների կողմից խստորեն ճնշվում է: Օրինակ, սեպտեմբերի 8-ին Մանամի փողոցներում հակակառավարական ակցիայի ցրման համար կիրառվել  են արցունքաբեր գազ եւ «խլացնող» նռնակներ: Իսկ օգոստոսին բողոքի  ակցիային մասնակցության համար դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել ակտիվիստ Նաբիլ Ռաջաբին, հիշեցնում է «Ռոսբալտը»:

Բահրեյնում բախումները սկսվել են 2011 թ-ի փետրվարին «արաբական գարնան» մեկնարկի ֆոնին: Բողոքավորների մեծ մասը կառավարող ընտանիքից պահանջում են շիա համայնքի իրավունքների ընդլայնում:

Հետքարքրիր է, որ Բահրեյնի դեպքերը արաբական հանրության եւ միջազգային հարթակում այլ կերպ է ընկալվում, քան Սիրիական եւ մի շարք այլ երկրներում տեղի ունեցող  ընդդիմադիր դրսեւորումները: Բահրեյնում կառավարության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունները, գրեթե աննկատ են մնում ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից: