Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2013թ. սկզբին կայցելի Թուրքիա, հայտնում է «Nouvelles d'Arménie»-ն` վկայակոչելով թուրքական «Hürriyet» թերթը: Այցը կկայանա եկող տարվա փետրվարին, կամ մարտին:
Ֆրանսիական պետության ղեկավարը կհրավիրվի Թուրքիայի վարապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Նշենք, որ Մեքսիկայում «Մեծ քսանի» գագաթաժողովում Էրդողանը Ֆրանսուա Օլանդին հիշեցրել էր, որ «վերջին 20 տարիներին Ֆրանսիայի նախագահներից ոչ մեկը Թուրքիա չի այցելել»:
Ելիսեյան պալատը, ամենայն հավանականությամբ, համաձայնություն է տվել այցին:
Թուրքական դիվանագիտությունը Օլանդի եւ Էրդողանի հանդիպումների օրակարգում արդեն ներառել է Թուրքիայի ԵՄ մտնելու եւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցերը:




























