Խոշոր վթար է տեղի ունեցել Մոսկվայում. ճանապարհից դուրս գալով` մեքենան կանգառում մահացու վրաերթի է ենթարկել 7 մարդու, 3-ը վնասվածքներ են ստացել:

Վթարը տեղի է ունեցել Մինսկի փոխողոցում: Նախնական տվյալներով,   Toyota մեքենայի վարորդը հարբած է եղել եւ կորցրել է կառավարումը: Կանգառում եղել են ավտոբուսի սպասող մեծ թվով մարդիկ, հաղորդում է Life News-ը:

Վթարից ոչ ոք չի փրկվել ` բացի Toyota-ի վարորդից, նրա ուղեւորից եւ մի կնոջից, ով վթարի պահին կանգառում է եղել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վարորդը ձերբակալվել է: