Ռուսաստանյան GQ ամսագիրը սեպտեմբերի 21-ի երեկոյան «տարվա մարդ» մրցանակներ է հանձնել: Գլխավոր անվանակարգում հաղթող է ճանաչվել «Յանդեքս» ընկերութայն գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժը: Նա նաեւ դարձել է «Տարվա գործարար» անվանակարգի հաղթողը:
Արարողության տեսաձայնագրությունը սեպտեմբերի 23 –ին ցուցադրվելու է նաեւ «СТС» հեռուստաալիքով, հաղորդում է Novostimira.com-ը:
«Լավագույն խումբ» անվանակարգում հաղթել է «Աուկցիոն» խմբի ներկայացուցիչ Օլեգ Գարկուշան, «Լավագույն մարզիկ» է ճանաչվել հոկեյիստ Եվգենի Մալկինը, իսկ «Տարվա լավգույն կին» մրցանակին արաժանցել է սցենարիստ, ռեժիսոր, հաղորդավար Ավդոտիա Սմիրնովան:
«Տարվա գրող» է ճանաչվել Բորիս Ակունինը, «Հեռուստատեսային դեմք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Նիկոլայ Նաումովին:
Հատուկ` «Ոճի կուռք» մրցանակը շնորհվել է հոլիվուդյան դերասան Էդրիան Բրոուդիին:
«Տարվա քաղաքական գործիչ» է ճանաչվել Ալեքսեյ Կուդրինը, «Տարվա դիզայներ»` Սլավա Զայցեւը:





























