Ռուսաստանցի հանրահայտ դերասան Դմիտրի Խառատյանը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտնել է, որ հայրական կողմից իր արմատները Հայաստանի ամենահարավային կետից են: Նա նշել է, որ վերջերս է հաստատել իր տոհմաբանությունը եւ իր համար շատ նոր բաներ է հայտնաբերել:
«Հայրական կողմից իմ արմատները Հայաստանի ամենահարավային կետից են: Դրանից հետո Իրանն է: Ես կարծում էի, որ իմ ազգանունը հայերեն «Խառատ» բառից է, սակայն երբ աշխատում էի տոհմածառի վրա, հայտնաբերեցի, որ սկզբնական ազգանունը եղել է Խրատյան` «խրատ» բառից»,-ասել է նա:
Մորական կողմից նրա նախնիներից մեկը նավաստի է եղել` Խաբարովսկից: «Նրա պատմությունն ինձ ոգեշնչեց մասնակցել «Ֆորտ Ռոս» վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմին»,-պատմել է նա:





























