«YouTube» 300 հազ. այցելուներ ըստ արժանվույն են գնահատել Նիլա կատվի` հմտորեն պատառաքաղ օգտագործելու տաղանդը:

Եզակի «սավանա» ցեղատեսակի կատուն, որը տնային կատվի եւ աֆրիկյան ցեղատեսակի խառնուրդ է, վարպետորեն գործածում է արծաթե պատառաքաղը` ախորժակով ճաշակելով կարտոֆիլի պյուրեն:

Զարմանալի է նաեւ այն, որ կատուն սիրում է կարտոֆիլ, այն դեպքում, երբ սավանաներն իսկական գիշատիչներ են եւ սնվում են մսով: