Մեծ Բրիտանիայում գտնվել է XVIII-XIX դդ. բրիտանացի հայտնի գեղանկարիչ Ուիլյամ Թերների կտավը:
Խոսքը յուղաներկ կտավի մասին է, որն արվեստասեր Ջոնաթան Ուիլը ձեռք էր բերել ութ տարի առաջ Քենթի աճուրդում: Ուիլի խոսքով` կտավի իսկությունը կասկածի տակ էր դրված, դրա համար այն գնահատվել էր ընդամենը 700-900 ֆունտ: Ուիլը նշել է, որ ինքն ավելի քիչ կասկածներ ուներ, այդ իսկ պատճառով կտավը ձեռք էր բերել 3,7 հազ. ֆունտով: Հիմա փորձաքննությունը ցույց է տվել, որ կտավն իսկապես պատկանում է Թերների վրձնին:
Ինչպես հաղորդում է «The Daily Mail»-ը, կտավը կոչվում է «Ձկնորսական նավերն ուժեղ քամուն», չափերը`33X25 սմ:
Նշվում է, որ կտավը կարող է գնահատվել 20 մլն ֆունտ ստեռլինգ: Մտադիր է արդյոք ներկայիս սեփականատերը վաճառել այն, առայժմ հայտնի չէ:





























