Ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 300 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից:

Ադրբեջանական զինված խմբավորումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 1300 կրակոց:ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են:

Հայկական կողմը կորուստներ եւ վիրավորներ չի ունեցել: