ԱՄՀ նախկի տնօրեն Դոմինիկ Սթրոս Կանի վրայից հանել են խմբակային բռնաբարության մեղադրանքը, քանի որ տուժող կողմը` բելգիացի մարմնավաճառուհին հրաժարվել է իր ցուցմունքներից:
Ինչպես գրում է « Le Figaro»-ն, տուժող Անն Մարին իր նամակում գրել է, որ հրաժարվում է մեղադրանքից, քանի որ սեփական համաձայնությամբ է մասնակցել «սեքսուալ խաղին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, բռնաբարության վերաբերյալ գործ էր հարուցվել 2012թ. մայիսին` Լիլի դատախազության կողմից:





























