Չինաստանն ու Ճապոնիան չեղյալ են համարել 1972թ. երկկողմ դիվանագիտական հարբերությունների հաստատման 40-ամյակի տոնական միջացառումները:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, արարողությունը պետք է տեղի ունենար հաջորդ շաբաթ: Ճապոնական ԶԼՄ-ների հաղորդմամբ, երկու երկրների միջեւ ճգնաժամային իրավիճակ է` կապված Սենկակու (Դյաոյույդաո) կղզու պատկանելության հետ: Ճապոնական NHK հեռուստատեսության հաղորդմամբ,  սեպտեմբերի 27-ին նախանշված միջոցառումները «չեղյալ են համարվել ստեղծված իրավիճակի պատճառով»: