Պակիստանի երկաթուղու նախարար Գուլամ Բիլուրը հայտարարել է,  որ 100 հազ. դոլար կվճարի «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակի գլխի համար: Ինչպես հաղորդում է ВВС-ն, գլխագինը նա պատրաստ է վճարել անգամ իր գրպանից: Նախարարը նաեւ հայտարարել է, որ այդ գումարին կարող են հավակնել  անգամ  «Ալ Քաիդայի» գրոհայիններնն ու թալիբները:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, հակաիսլամիստական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմն անկարգություններ էր հրահրել մի շարք մահմեդական երկրներում: