Հազարավոր ցուցարարներ փակել են Աֆղանստանի Ջելալաբադ եւ Թորքհամ քաղաքների միջեւ ճանապարհը` բողոք հայտնելով «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ: Այդ ճանապարհով են անցնում ՆԱՏՕ-ի  կոնտինգենտի համար բեռներ տեղափոխող մեքենաները:

Տեղական վարչակազմի ղեկավարությունը նշել է, որ ակցիան մեկնարկել է ժամը 07.00-ին, դրան մասնակցում է մոտ  երկու հազ. մարդ, ովքեր հակաամերկյան կարգախոսներ են հնչեցնում, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

Առայժմ միջադեպերի մասին չի հաղորդվում: