Հաքերներին արդեն հաջողվել է կոտրել նոր «iPhone 5»-ը, որը վաճառքի է հանվել երկու օր առաջ:

Հաքեր Գրանտ Փոլը հայտնել է, որ նոր մոդելը ջարդելու հրահանգները դեռ չի հրապարակել, սակայն Twitter-ում տեղակայել է սմարթֆոնի լուսանկարը` «Cydia» հավելվածով: Այդ ծրագիրն օգտագործվում է  հավելվածների ոչ պաշտոնական համացանցային խանութ մուտք ունենալու եւ միայն Apple-ի «ջարդված»  սարքերում է տեղադրվում:Նշվում է, որ նույն արագությամբ հաքերները կոտրել էին նաեւ ընկերության մյուս արտադրանքները: