Սյունիքի մարզում երեկ` սեպտեմբերի 22-ին Ժամը 23:30-ի սահմաններում Մեղրի-Երւան ավտոճանապարհի 198-րդ կմ-ին, Ծղուկ գյուղի ճանապարհին 39-ամյա Արթուր Պետրոսյանը, վարելով «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց և գլորվել ձորը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Սյունիքի բաժնից:
Վթարի հետևանքով վարորդը եւ ուղեւորներ՝ 21-ամյա Արման Սարգսյանը եւ 59-ամյա Աշոտ Սարուխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն: Ավելի ուշ 59-ամյա Աշոտ Սարուխանյանը մահացել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























