Բջջային հեռախոսների եւ Wi-Fi-ի սարքավորման ճառագայթումը վնասակար ազդեցություն չեն կարող ունենալ մարդու առողջության վրա:  Ինչպես հաղորդում է «The Daily Telegraph»-ը,  նման եզրահանգման են եկել Նորվեգական փորձագիտական կոմիտեի գիտնականները:

Ըստ պարբերականի` չի հաջողվել կապ գտնել բջջային սարքերի օգտագորման  եւ չարորակ ուռուցքների առաջացման մեջ: Բացի այդ, գիտնականները պնդում են, որ էլեկտրամագնիստական ճառագայթումը չի ազդում տղամարդականց վերարտադորղական ունակությունների, ինչպես նաեւ էնդոկրին եւ իմունային համակարգերի վրա: Սակայն նորվեգացիները ենթադրում են, որ կարող են լինել գլխացավեր, քնի խանգարում, հոգնածություն եւ սթրես` բջջայինների չափազանց շատ օգտագործումից:

Հիշեցնենք, որ ԱՀԿ մասնագետների կողմից պատրաստված զեկույցում, ընդհակառակը, ապացուցվում էր բջջայինների օգատգործման եւ ուղեղի չարորակ ուռուցքի միջեւ կապը: